703aa8c1e3146ca512b19abc1f3d00dbAraratnews.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսն այսօր նշում է իր ծննդյան 35-ամյակը: Երգչուհին ծնվել է 1981-ի դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Միսսիսիպիի նահանգում:

Բրիթնին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1999-ին թողարկած իր առաջին Baby One More Time սինգլով։ Երգչուհին այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր։ Մինչ այսօր Բրիթնի Սփիրսը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, 100 միլիոն սինգլ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։

Երգչուհու երկրորդ ձայնասկավառակը` Oops!… I Did It Again-ը, ունեցավ ոչ նվազ հաջողություն, քան առաջինը, այն գրանցվել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակների շարքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել