67Pastinfo.am-ը գրում է.

Հանցավոր համագործակցության գործով այսօրվա առաջին դատական նիստը նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով է սկսվել: Երկարատև պայքարից հետո լրագրողներին թույլ է տրվել տեղ զբաղեցնել նիստերի դահլիճում:

Դատարան չէր ներկայացվել գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալը երկար չի կարող նստած մնալ, իսկ կանգնել առհասարակ չի կարողանում: Իսկ մեր այն հարցին, թե Վահան Շիրխանյանը հրաժարվու՞մ է գալ նիստի, պաշտպանը պատասխանեց, որ նա չի հրաժարվում, նրա «ոտքերն են հրաժարվում»: Ըստ պաշտպանի՝ Վ.Շիրխանյանի առողջական վիճակը շատ վատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել