ՀՀ-ից արտահավել է 29.4 տոկոսով ավել գարեջուր 2016-ին
2016-ը մոտենում է ավարտին և կարելի է ուսումնասիրել անցնող տարվա ցուցանիշները՝ հասկանալու համար՝ ինչ արդյունքներ ենք ունեցել տարբեր ոլորտներում: Ինչպես ցույց է տալիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ԵԱՏՄ երկրներ գարեջրի արտահանման ծավալները բնեղեն արտահայտությամբ աճել են 29.4 տոկոսով, իսկ արժեքային արտահայտությամբ` 2.3 տոկոսով։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 998 հազար 348 լիտր գարեջուր` 911 հազար 919 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով: Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 974 հազար 268 լիտր` 901 հազար 65 ԱՄՆ դոլար արժողությամբ: Բնեղեն արտահայտությամբ աճը կազմել է 26.3 տոկոս, իսկ արժեքային արտահայտությամբ` 1.1 տոկոս: Դեպի Բելառուս արտահանման ծավալը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 24 հազար 80 լիտր, ընդհանուր առմամբ 10 հազար 854 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Փաստացի կարելի է արձանագրել, որ այս ոլորտը մեծ «ներդրում» ունի ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալների աճի մեջ: