Asekose.am-ը գրում է.

Այսօր համացանցում լուրեր էին շրջանառվում, որ հայտնի չմշկորդ Լևոն Աբգարյանը բաժանվել է իր երիտասարդ կնոջից` Գաբիից, ավելին` զվարճանում է ռուս աղջիկների հետ: Asekose.am-ը կապ հաստատեց Գաբիի հետ` լուրի իսկությունը ճշտելու համար:

«Արդեն 4 ամիս է մենք բաժանվել ենք միմյանցից: Ես եմ հեռացել նրանից ու հեռացել եմ անվերադարձ: Պատճառների մասին պարզապես չեմ ցանկանում խոսել: Միայն մի բան կարող եմ ասել, որ ցանկանում եմ` երեխաս նրա միայն դրական կողմերը ժառանգած լինի»,- մեզ հետ զրույցի ընթացքում անկեղծացավ Գաբին: 

Այն հարցին` արդյո՞ք նրանց միջև որևէ տեսակի շփում կա, կամ արդյոք Լևոնը հանդիպում է երեխային Գաբին ասաց.

«Մեր միջև որևէ շփում չկա, չնայած նրան, որ նա իմ երեխայի հայրն է: Նա այս պահին ոչ մի կապ չունի երեխայիս հետ: Այս պահին մենք գտնվում ենք Երևանից շատ հեռու: Այս թեման ինձ համար փակված է՝ չեմ ցանկանում այլևս ոչ մի լրատվամիջոցի հետ խոսել»,- մեզ հետ զրույցում նշեց Գաբին:

լեւոհ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել