Օրերս Հանրայինի 60 ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին երգչուհի Շուշան Պետրոսյանը կատարեց հանրահայտ «Կարոտ» երգը: Է հա, ի՞նչ կա որ, գեղեցիկ երգ է, և այն կարող է կատարել ցանկացած արտիստ: Սակայն այստեղ մի մանրուք կա: Բանն այն է, որ այս երգի հանդեպ հիվանդագին սեփականատիրական իրավունքներ է իրեն վերապահում երգչուհի Աննա Խաչատրյանը, ով ժամանակին այս երգը կատարելու համար Անի Քրիստիի դեմ գրեթե 3-րդ համաշխարհային պատերազմ էր հայտարարել:
Անի Քրիստի-Աննա Խաչատրյան հարաբերությունները խափանվեցին հենց «Կարոտ» երգի պատճառով, և երգչուհիները 15 տարի անց անգամ չեն շփվում: Ըստ Աննա Խաչատրյանի՝ ինքն արդեն երգը ձայնագրել էր, պատրաստվում էր տեսահոլովակ նկարահանել, սակայն Անի Քրիստին իրենից առաջ անցավ: Բանը հասել էր նրան, որ երգչուհիները լրատվամիջոցներով էին լեզվակռիվների մեջ մտել, ու այդպես էլ մինչև վերջ ո՛չ մեկը, ո՛չ է մյուսը չկարողացան միանձնյա տիրել երգին ու մինչև օրս էլ երկու երգչուհիներն էլ այն կատարում են իրենց համերգների ժամանակ: Սա երգի սկանդալային պատմությունը, իսկ հիմա անդրադառնամ բուն թեմային. երբ տեսա, որ Շուշան Պետրոսյանը կատարում է «Կարոտը», միանգամից մտածեցի՝ տեսնես ո՞նց ա Աննան))) Եվ ահա, խնդրեմ, Շուշան Պետրոսյանի ելույթից ուղիղ 1 օր հետո նյուզֆիդիս մեջ հայտնվում է հերթական գովազդը, որը առաջարկում է լայքել Աննա Խաչատրյաի էջը, և ի՞նչ եմ ես տեսնում…
Աննա Խաչատրյանը իր ՖԲ էջում տեղադրել է երգի տեսահոլովակը, մակագրել այնպես, որ բոլորը հասկանան, որ ինքն այդ երգը երգել է դեռևս հեռավոր 2000-ականներին, իսկ հետո վճարել է դրա համար Ֆեյսբուքին, որպեսզի այս ինֆոն սոցցանցում գովազդի տեսքով տարածվի... Սա արդեն լուրջ պաթալոգիա է, համաձայն չե՞ք: Մի ամբողջ կյանք կռիվ տալ մի երգի համար, բա դու մեղք չե՞ս, Աննա ջան...