Panorama.am-ը գրում է.
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն, առանձնացվում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նոր նախագծի համաձայն՝ գիտությունների թեկնածուն հավասարացվում է մասնագիտության դոկտորին և PhD աստիճանին. «Երկրորդ աստիճանը կոչվում է գիտության դոկտոր, ում համար աշխարհում բոլորովին այլ չափանիշներ են՝ վաստակը, ցիտվածությունը.ինքը լինում է ոչ թե մանսագիտության դոկտոր, այլ՝ տվյալ գիտության դոկտոր»:
Նախարարը շեշտեց, այն շահարկումները, թե «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքում լինելու է մեկ աստիճան գիտական համակարգ, իրականությանը չի համապատասխանում:
Նոր օրենքի նախագծի համաձայն ձևավորվելու է նաև ինքնուրույն բուհական համակարգ. «Փորձել ենք հնարավորինս նվազեցնել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ: Բուհերում ներմուծվելու է երկու հիմնական հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը ռեկտորն է լինելու, և գիտխորհուրդը: Գիտխորհրդի դերակատարությունը մեծացրել ենք, այսինքն՝ իրենք պետք է կարողանան պատասխան տալ ամբողջ ակադեմիական որակի համար, իսկ ռեկտորի ֆունկցիան լինելու է ընդամենը կառավարման համակարգը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



