Tert.am Life-ը գրում է.

Երգիչ Արման Նշանյանը իր երկրպագուներին նոր աշխատանք է ներկայացրել: Երգը կոչվում է «Դու ինձ»: Արտակ Համբարձումյանի բանաստեղծության հիման վրա գրված երգի երաժշտության հեղինակը Լիանա Անդրեասյանն է, գործիքավորումն արել է Արման Բերբերյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Արմանը պատմեց, որ երգը ձայնագրել է դեռևս 2 տարի առաջ: «Լքված, կորած սիրո մասին է, որն արտահայտել ենք նաև տեսահոլովակում:  Տեսարանները ավելի մոտ են կինոյին: Աղջիկը գնում է տղայից և ներկայացվում է միայնության մեջ տղայի պայքար»,- ասաց Արմանը և հավելեց, որ ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Նկարահանումներն իրականացվել են  ԱՄՆ-ում:

 

 

Վերջերս ամուսնացած Արմանը նշեց, որ այս անգամ կրկին կորած սիրո մասին է երգում, քանի որ այս աշխատանքը վաղուց էր արել, սակայն հաջորդիվ կներկայացնի երգ, որն ավելի համահունչ է իր ներկայիս կարգավիճակին ու զգայական դաշտին:

 

Տեսահոլովակի հերոսուհուն Արմանն ու Հրանտը ընտրել են մոտ 450 աղջկա միջից: «Դերասանուհին Ասիայից է, Ճապոնիայում նկարահանվել է գովազդներում: Կիսով չափ ճապոնացի է, կիսով չափ՝ իռլանդացի: Շատ հետաքրքիր դիմագծեր ունի: Դժվարությամբ գտանք իրեն: Մեզ համար կարևոր էր, որ տեսահոլովակում ոչ միայն գեղեցիկ աղջիկ լինի, այլև կարողանա զգալ խորությունը և լավ խաղալ»,- ասաց երգիչ-դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել