Panorama.am-ը գրում է.

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով մասնակցում է նստաշրջանին,  ներկայացրել է մեկնաբանությունը, որը տարածել է նրա օգնական Աշոտ Անդրեասյանը:

«Երեկ իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեմայի խորագիրը վերաբերում էր կրոնական էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակ՝ ոմն Գուլիև, իր զեկույցում անդրադարձավ մեզ և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»:

Քանի որ իմ զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակին, չէի կարող պատասխանել, հետևապես, նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեցի, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր, գիտակցեց, որ պատասխանելու եմ Գուլիևի մեկնաբանություններին, ուստի, ինձ ձայնի իրավունք չտվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել