Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային թեմաներին և երկկողմ հարաբերություններին: Երկուսն էլ ընդգծել են Հալեպին մարդասիրական օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը

Էրդողանը ցանկություն է հայտնել, որ Գերմանիան ավելի ակտիվ դերակատարություն ունենա Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների գործունեությունն ու ֆինանսական աղբյուրները արգելելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել