Panorama.am-ը գրում է.
«Մենք դիմել ենք և խնդրել բուհերի ռեկտորներին վարձավճարները հնարավորինս պահել այն ձևաչափով` ինչ որ մեր երկրի սոցիալական վիճակն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք բուհերի վարձավճարները հաջորդ տարի ավելանալու միտում ունեն:
Նախարարի խոսքով՝ քանի որ բուհն ամբողջությամբ կախված է վարձավճարից, շահագրգռված չի լինում որևէ երեխայի առաջադիմության պատճառով հեռացնել. «Նույնիսկ 4-5 անգամ անբավարար ստացած ուսանողին նորից հնարավորություն է տրվում քննության մտնել: Մեկ այլ կարևոր սկզբունք կա` պիտի հասնենք նրան, որ ՀՀ-ում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն բուհերում: Այսինքն` վերահանձնման գործընթաց աշխարհում այլևս չկա` ուսանողը բաց թողեց քննությունը, պետք է մյուս տարի գա: Քննությունների վերահանձնումն մեր կրթության որակի վրա է շատ ուժեղ հարվածող ձևաչափերից մեկն է: Աստիճանաբար մեր քաղաքականությունը պետք է գնա նրան, որ սահմանափակեն վերահանձնումները, ինչպես խորհրդային միության ժամանակ, երբ վերահանձնումը մեկ, ծայարհեղ դեպքում երկրորդից ավելի չէր թույլատրվում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



