Image result for արտահանումՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումն աճել է 52,8%-ով

Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 295,1 մլն դոլար՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 52,8%-ով։ Այս մասին են վկայում ԱՎԾ-ի տվյալները։

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում դեպի Հայաստան ռուսական ներմուծումն իր հերթին աճել է 3,3%-ով՝ կազմելով $781,7 մլն։ Այս կերպ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմել է 1 076,8 մլն դոլար՝ աճելով 13,4%-ով։ Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ արտաքին առևտուրը ԱՊՀ երկրների հետ կազմել է 1 218,4 մլն դոլար՝ աճելով 9,8%-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել