«Երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ վատանում է նաև լրատվամիջոցների, անգամ բավականին պաշտպանվածների ֆինանսական վիճակը: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, վճարելիս էլ մի քանի մասով են տալիս:

Աշխատակիցներից տեղեկացանք, որ եթե նախորդ տարիներին իրենց աշխատավարձը համարվում էր բարձր և ժամանակին վճարվում էր, ապա այժմ խնդիրը գնալով բարդանում է:

 

 Հիշեցնենք, որ Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի՝ կապված ենթաստամոքսային գեղձի հետ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել