«Ընդդիմության մեջ էլ եմ տեսնում ցանկություն՝ արդար ընտրություններ անցկացնելու: Ոչ բոլորի մոտ, իհարկե, բայց լուրջ, պետականամետ ընդդիմադիր գործիչները իրենք էլ ուզում են, որ երկրում լինեն ժողովրդավարական ընտրություններ», հայտարարել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը
«ՉԻ» - Այ հիմա ամեն ինչ պարզ դարձավ: Թէ չէ մինչև հիմա մեզ թվում էր, թե միայն ՀՀԿ-ն է ձգտում ազնիվ ընտրությունների, իսկ մյուսները երազում են, որ ընտրությունները կեղծվեն: Բայց՝ չէ. ՀՀԿ-ն մեծահոգաբար խոստովանում է, որ ընդդիմության մեջ է՛լ կան ազնիվ ընտրությունների ձգտողներ, այսինքն՝ ՀՀԿ-ն միայնակ չէ իր այդ վսեմ առաքեյության իրականացման փշոտ ճանապարհին:
Բայց եթե հաշվի առնենք, թե ՀՀԿ-ն ինչպես է արդար ընտրություններ անցկացնում՝ երևի արժե պրն Շարմազանովին խնդրել, որ հստակեցնի, թե կոնկրետ ո՛ր «պետականամետ ընդդիմադիր գործիչներն» են այդ հարցում համագործակցում ՀՀԿ-ի հետ: Բա չիմանա՞նք, թե ովքեր են ՀՀԿ-ի «արդար ընտրությունների» շահառուները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։