«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել: Սրան զուգահեռ, Հայաստանից սկսվել է նաև օտարերկրյա կապիտալի մեծ արտահոսք: Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին՝ 80.2 մլրդ դրամ:
ԱՎԾ տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի նաև 35.7 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել, ընդ որում Հայաստանից իր կապիտալը հանած երկրների մեջ առաջատարը ՌԴ-ն է, երկրորդ տեղում՝ Լիբանանը:
Այս ցուցանիշները հերթական վկայությանն են այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է օրհասական վիճակում և սա այն դեպքում, երբ իշխանությունները պարբերաբար խոսում են ներդրումային միջավայրի բարելավման մասին, անգամ՝ արդեն մեկ տարի է կառավարությունն ընդունել է «Հայաստանում ներդրումային քաղաքականության հայեցակարգ» անվանումով փաստաթուղթ, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։