Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



