«2016թ.-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգում է իրականացրել Լոռու մարգի Սպիտակ համայնքում: Վերահսկողության իրականացման ընթացքում պարզվել է, որ համայնքը մեծ չափով ապառքներ է կուտակել հողի ու գույքի հարկի գծով: Գույքահարկի չվճարված ապառքները և տույժերը կազմել են 10 մլն 631 հազար դրամ, որից 8 մլն 862 հազար դրամը՝ ֆիզիկական, իսկ 1 մլն 768 հազարը՝ իրավաբանական անձանց մասով է:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, սակայն, լսելով խախտումների մասին, զարմացավ. «Ո՞վ է խախտումներ արձանագրել»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ հավելելով՝ հողի հարկի չվճարումը խախտո՞ւմ է: Ու դու դա խախտո՞ւմ ես համարում: Ես նյութին ծանոթ չեմ, մի՞թե գրված է խախտում, կամ բացեր ասելով հասկանում եք խախտո՞ւմ: Ես հիմա հանդիպման եմ, խնդրում եմ, հարմար չի խոսելը, հետո կխոսենք հա՞»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել