ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի փորձի անցկացնել քաղաքականություն, որն ուղղված է այլ երկրներում քաղաքական ռեժիմների տապալմանը։ Այս մասին նա հայտարարել է ընտրություններից հետո Ցինցինատի քաղաքում (Օհայո) կողմնակիցների հետ առաջին հանդիպման ժամանակ։

«Մենք ռեժիմներ ու կառավարություններ չենք տապալի։ Հիշեք՝ 6 տրիլիոն դոլար Մերձավոր Արևելքու՞մ։ Մեր նպատակն է կայունությունը, այլ ոչ թե քաոսը, որովհետև մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը»,-հայտարարել է Թրամփը։

Նորընտիր նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ կլինի համագործակցել ցանկացած երկրի հետ՝ իսլամական արմատականության դեմ պայքարում։

Իր ելույթի ժամանակ նա խոստացել է նաև, որ ամերիկյան ընկերություններն այլևս չեն տեղափոխի իրենց արտադրությունն այլ երկրներ շնորհիվ հարկային արտոնությունների։

«Մենք կկառուցենք մեքենաներ, մենք կբուժենք հիվանդություններ, մենք կստեղծենք ինովացիաներ և հենց այստեղ՝ այդ թվում Օհայոյում»,-հավելել է Թրամփը։

Դրան Թրամփը մտադիր է հասնել հարկային մեղմացումներով։ Թրամփն իր ելույթի ժամանակ նաև հաստատել է, որ մտադիր է պատասխանատվության սահմանման հասնել երկրի պետական դրոշի հրկիզման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել