Այս տունը գտնվում է Վարշավայում: Այն փաստաթղթերով տուն էլ չի, այլ գեղարվեստական ստեղծագործություն:

Ճարտարապետը Յակուբ Շչենսկին է, որը այդ շենքը ստեղծել է երկու բարձրահարկերի միջև ընկած մեկուկես մետրանոց հատվածում:

Նրա խոսքով՝ սա ինստալացիա է, որտեղ կարելի է ապրել:

Տունը նվիրել են իսրայելցի գրող Էդգար Կերետին:

Տունը արդեն ճանաչվել է աշխարհում ամենանեղը, քանի որ դրա լայնությունը կազմում է ընդամենը 122 սմ:

Չնայած դրան՝ տանը կա կոյուղի, ջրատար, խոհանոց, ջեռուցում, հյուրասրահ, սանհանգույց, ննջարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել