Related imageԻնչպես օգնել ադրբեջանական քարոզչությանը և վարկաբեկել սեփական երկիրը

Ֆեյսբուքյան ստատուս. «Հիմա սահմանին լարված է, մեզանից թաքցնում են, կան զոհեր և վիրավորներ»:

Պաշտոնական հերքում. «Սահմանին լարվածություն չկա, զոհեր և վիրավորներ չկան, խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել»։

Փոփոխված ստատուս. «Երեկ է եղել լարումը, մեզանից թաքցրել են, կան վիրավորներ»:

Պաշտոնական հերքում. «Սահմանին լարում չի եղել, եղել են կրակոցներ, որոնց մասին ԼՂՀ ՊԲ-ը ներկայացնում է պարբերաբար: Վիրավորների մասին տեղեկությունները ներկայացվում են ըստ կարգի»: Նույն ժամանակ հոսպիտալի պետը հայտնում է վիրավորների վիճակի մասին:


Նոր ստատուսներ. «Տեսեք, ճշմարտությունը թաքցնում են, խոսքները չի համապատասխանում իրականությանը»:

Նյութից կես ժամ անց Հաքքինը տալիս է նախնական ստատուսի արտատպումը՝ որպես սեփական նյութ:

Հ.Գ. Եթե որևէ մեկը դեռ մեզանում հավատում է, որ ՊՆ-ը կամ ՊԲ-ը զոհեր է թաքցնում, ուրեմն՝ ինքը լուրջ խնդիրներ ունի: Եթե որևէ մեկը չի հասկանում, որ այս ամենը անթույլատրելի է մեր իրավիճակում հատկապես, ուրեմն՝ հարկավոր է բացատրել, ինչին ես պատրաստ եմ համբերատար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել