Armenpress.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունու ուղղությամբ, հակառակորդի արկակոծության հետևանքով հայկական կողմից վիրավորներ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ սահմանային որոշ կրակոցներ եղել են, սակայն զոհեր և վիրավորներ հայկական կողմի ց չկան:

«Ըստ պաշտպանության բանակի հայտնած տեղեկությունների՝ այս պահի դրությամբ նման բան չկա: Չնայած եղել են որոշակի սահմանային կրակոցներ՝ որևէ զոհ կամ վիրավոր չկա»,- ասաց Հովհաննիսյանը:

Սոցիալական կայքերում տեղեկություններ են տարածվել ԼՂ մարտական դիրքերում լարվածության և վիրավորների առկայության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել