Image result for շփման գիծՇփման գծի ամեն հատվածում գրեթե ամեն օր կրակում են: Կրակում են ամեն՝ մեծ ու փոքր տրամաչափի զինատեսակներից, երբեմն ականանետերից. դիպուկահարները միշտ կրակային գծի վրա սպասում են իրենց «հերթին»: Պատերազմը ուրիշ ձև չի լինում:
Քիչ առաջ մի տեղ գրված էր, թե «Մարտունիում ականանետերից արկակոծում է եղել. վիրավորներ ունենք, մի քանիսի անուններն էլ նշվում էր»: Ապա սկսում էր «կորչի ռեժիմը» ժանրի զգայական ֆորմատում մեղադրել ՊՆ-ին, թե ինչու չեն հայտնում այդ մասին:

Ամեն զինվորի մասին նման ինֆոն մեր բոլորի համար կարևոր է ու ազդեցիկ: Սա լավ գիտեն նաև տարածողները: Հիմա նայում եմ այդ «օգտատիրոջ» էջը, իր նման «հայրենասերներով» մի տարածվել են տարածվել, քննադատություն ա, որ գրվում ա... բոլոր հայտնի ու անհայտ մեղքերում արդեն մեղադրում են «ռեժիմին», բանակին, ՊՆ-ին: :)
Փաստորեն՝ քննադատության նպատակը «ընդդեմ ռեժիմի» վիրտուալ միտինգ կազմակերպելն էր, ու դա զինվորի վիրավորման վերաբերյալ ԿԵՂԾ տեղեկատվության տարածման միջոցով կազմակերպելն էր: Սրանց նմանները քիչ չեն: Մի տեսակ զզվելի ա ու արդեն շատ վաղուց:
Ի դեպ՝ հիշեցնեմ, որ անգամ 2016-ի ապրիլին անգամ ադրբեջանցիներին էին մեր ՊՆ/ՊԲ աղբյուրներից օգտվում, հիմա դուք դրել եք մեր պաշտոնական աղբյուրներին անհիմն մեղադրում եք տեղեկատվություն չտալու, ստի մեջ: Ու դա հրապարակայնորեն՝ հասկանալով դրա հետևաներքը հանրային վստահության տեսանկյունից: Իհարկե, սա ձեր բարոյականության կամ, ավելի շուտ, դրա բացակայության հարցն ա: Ես ՊՆ-ի փաստաբանը կամ շահերի պաշտպանը չեմ, բայց եթե քննադատելու հիմքեր, կոնկրետ փաստեր ունեք, անխնա քննադատեք... Եթե չկա նման բան, ստորություն մի՛ արեք:

Իրականում նման ինֆոն շատ հեշտ է ստուգելը: Ես ինքս ճշտել եմ, որ ոչինչ էլ չի եղել: Երկու արկ է ընկել, որևէ մեկը չի քերծվել: Երբ հարցրի, թե «կարող ա զինվոր ունենք վիրավոր», հեռախոսի այն կողմում սկսեցին ծիծաղել՝ ավելացնելով՝ «իհարկե ոչ»: Հավելելով, որ եթե հանկարծ նման բան լինի, էդ դիրքերը հողին կհավասարեցնենք: Սա ուղղակի թերահավատների համար:

Մեր երկում հազար անօրինականություն ու խնդիր կա, հազար անբարեխիղճ ու կաշառակեր չինովնիկ, դասախոս, դատավոր, գեներալ: Քննադատեք դրանց, հիմնավոր և փաստերով քննադատեք, քարը քարին մի՛ թողեք: Բայց կեղծ բաներ մի՛ տարածեք պատերազմող երկրում, ուր հազար ընտանիք պոստում կանգնած զինվոր ունի:
Հասկանում ենք, որ պատվեր եք ստացել, որ գումար եք ստացել, էս բարդ շրջանում պետության ու նրա ամենակայացած ինստիտուտի՝ բանակի նկատմամբ վստահությունը իջեցնելու խնդիր կա դրված, դուք էլ իրականացնում եք, բայց դե մի բան էլ ասեմ...

Ու՞մ հաշվին եք դա անում... Պոստում զինվոր ունեցող ՀՀ քաղաքացու մոտ պանիկա տարածելու հաշվի՞ն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել