Որոշեցի, այնուամենայնիվ գրել այսօրերի մասին: Խոսելը պատասխանատվություն է, բայց կարծում եմ չխոսելը` նույնպես: Ինչ էլ ասվի:
Այնպես է ստացվել, որ ես ավելի արագ տեսնում եմ սխալները: Իսկ ուղղելու ուղիների մասին պիտի մտածեմ: Այնպես որ` այժմ պատմեմ, թե ինչ է կատարվում:
Նախ` արագ ասեմ` չի եղել դեռ բան, որ ստիպի հրաժարվել նախորդ ասածներիցս:
Րաֆֆին լավ չի ճանաչում իրեն ընտրողներին, ինչպես և Սերժը` իրենին:
Կամ հակառակը` չընտրողներին:
Մեկ է:
Դեկաբրիստներ:
Մի հոծ հաստություն` լիքը դեկաբրիստներ, այսպես ասած, որ չեն էլ հասկանում իրար ու չեն էլ ճանաչում իրար:
Իշխանության մեջ, ընդդիմության մեջ, մարդկանց մեջ:
Հա, դիտմամբ արեցի, գրեցի` մարդ, առանձնացրեցի:
Բաժանել` բաժանել, ես էլ եմ բաժանում: Տեսնենք ոնց է բաժանելը ՞՞՞
Դասադուլերի հետ կապված:
Էլի եմ ասում` էդ ինչ մի արեցին մեծերը, որ ուսանողներին հասավ հերթը ՞՞՞
Մոլորած չգիտեն ինչ անեն, բոլորի հույսը ուսանողներն են:
Մի մասինը` որ կվախենան, կամ կմտածեն, որ` դասադուլ ասենք արեցինք, արեցինք, արեցինք... բա հետո՞՞՞ ինչքան՞՞՞ Ինչքանը ընդ որում ժամանակը չի, այլ` որ ինչ լինի ՞՞՞
Մյուս կողմն էլ վախենում է, կամ հասկանում, որ եթե 100 տոկոսանոց չեղավ դասադուլը, ապա իրենք ու իրենց ուսանողները կթքեն քննություններով ու դուրս կմնան բուհից, որովհետև իրենք էլ չգիտեն` անում են դասադուլ ինչքան ժամանակ ՞՞՞
Բոլորը վախենում են մեծամասնություն չլինել:
Մեծամասնություն չեղար, կպարտվես:
Ու չարանում են:
Երկու կողմն էլ:
Հում է:
Շատ:
Ոնց իրար հայհոյում են, տենց էլ կշարունակվի:
Դեռ որ: Կռիվ-բան, թշնամություն, բանակի օրենքները կգան փողոց ու բուհ:
Սա այսպես:
Ինձ մի ասեք` բուհերը ելան ընդդեմ կամ հանուն... Թող չքնեին էսքան ժամանակ: Նոր ելան -հասկացան ՞՞՞
Ու ինձ մի ասեք` մենք սովորում ենք:
Դռները բացեք, սովորեք:
Մի խորհուրդ տամ:
Ով հասուն է, նա կանի:
Դռները բաց թողեք, դուրս եկողների համար որ` հաստատ:
Դասադուլներն էլ բուհերի մոտ մի արեք:
Կոչերն էլ:
Ընդհանրապես, կասեի` խորամանկ քայլ է երեխաներին խառնել իրար, որ ծնողներն էլ իրար տան մի հատ, բան բացվի, բայց դե, հավես չունեմ:
Ճղճիմ է:
Անգաղափարականությունից ու ազատության բիրդանությունից միայն հայհոյանքներ են ծնվում:
Սա կասեմ:
/Շարունակելի/
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/589062.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել