Ladynews.am-ը գրում է.

Մեզանից շատերը ոտքը ոտքին են գցում նստելուց և անում են դա գրեթե ինքնաբերաբար: Այդ դիրքում մենք երևում ենք ավելի նրբագեղ և սեքսուալ: Այն հաճախ անվանում են «կանացի»: Մենք ընդունում ենք այս դիրքը առանց մտածելու: Սակայն քչերը գիտեն, թե ինչ լուրջ հետևանքների դա կարող է հանգեցնել:

Այս դիրքում ժամերով նստելը կարող է հանգեցնել նրբոլոքային նյարդի կաթվածի կամ ուղղակի կաթվածի: Պարզվում է, դիքրը, որ կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների դա ոտքերի խաչակնքումն է:

Դեռ 2010թ-ին մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երկար ժամանակ ոտքը ոտքին գցած նստելը բարձրացնում է արյան ճնշումը: Եթե նույնիսկ դուք այդպիսի խնդիր չեք ունեցել, այս դիրքից հրաժարվելը կօգնի ձեզ դառնալ ավելի առողջ և խուսափել արյան շրջանառության հետ կապված խնդիրներից:

600x580

Արյան ճշման բարձրացման պատճառն այն է, որ երբ դուք դնում եք ոտքը մյուսի ծնկին, անոթների վրա հավելյալ ճնշում է գործադրվում և դեպի սիրտ գնացող արյան քանակը շատանում է, ինչը արդյունքում հանգեցնում է ճնշման բարձրացման: Մեկ այլ բացատրությամբ՝ ճնշումը բարձրանում է ոտքի մկանների իզոմետրիկ կրճատման արդյունքում (դա տեղի է ունենում, երբ հոդերը չեն շարժվում և մկանները չեն փոխում իրենց երկարությունը): Այդ է պատճառը, որ կոճերի մոտ խաչակնքումը չի բերում այդպիսի արդյունքի, ինչպիսին ոտքը ոտքին գցելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել