168.am-ը գրում է.
Նոյեմբերի 28-ին, ժամը 19-ին, Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 51 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 62-ամյա վարորդը, որը նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/12/01/723517.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



