erd700Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չենք հանդուրժի Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող բռնությունները. հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Էրդողանն այս մասին հայտարարել է նախագահական նստավայրում տեղական ինքնակառավարման մարմինների  հետ հանդիպման ժամանակ:

«Ինչպես անցյալում Աֆղանստանում, Բալկաններում, Ղարաբաղում, Ղրիմում  և Կիպրոսում տեղի ունեցող բռնություններին ընդդիմացանք, այնպես էլ հիմա չենք հանդուրժի ճնշումներն Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Այս կեցվածքը մեր պատմության ժառանգությունն է՝ թողնված մեզ», ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր Սիրիայում և Իրաքում տուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կամ կրոնական այլ խմբավորումների բռնություններից, իրենց եղբայրներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել