(Քարե երազների տպավորության ներքո քնածներին առանց քարով խփելու արթնացնելու փորձ)
Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազներ» վեպը (սոսկ ժանրի, բայց ոչ երբեք գեղարվեստական արժեքի առումով), որով իբր խոսում է կովկասյան թաթարների մարդկային խիղճը` ադրբեջանահայերի նկատմամբ 90-ականների սկզբներին իրականացրած սպանդի առնչությամբ, և որի համար, իբր, գրողին սկսել են հալածել իր երկրում` զրկելով ժողովրդական կոչումից, նախագահական թոշակից, հրապարակավ այրելով նրա հեղինակած գրքերն ու քաղաքական կուսակցության մակարդակով սպառնալով ու նույնիսկ դրամական պարգև խոստանալով նրա ականջը կտրողին, հետապնդումները շարունակելով ու տարածելով նրա ընտանիքի անդամների` մասնավորապես աշխատանքից անհիմն հեռացնելու և այլ դրսևորումների միջոցով, ՀԵՐԹԱԿԱՆ ազերական փիառ նախագիծն է` ռասիստական շեշտադրումներով ու վտանգավոր ուղերձներով, որի նպատակը`
Ա/ ազերիների ինտելեկտուալ-գրական-մարդկային տեսակի մասին առասպելը գոնե մեկ կենդանի օրինակով ցույց տալն է
Բ/ ադրբեջանահայերի ջարդերի տարելիցի նախաշեմին ու ավելի ընդգրկուն ժամանակի պարագրկմամբ հայերի ու օտար հանրության ուշադրության մեծ ալիքը զսպելն ու, միաժամանակ, պատմական իրենցադրույթ վարկածների առաջ բերումը, հայի երախտամոռ լինելը, հայի մենթալ կոդերի` նոր լույսի ներքո գաղտնազերծում-պատկերումը, որոնք իրացվում են վեպի հերոսների միջոցով (սրանց մասին ավելի մանրամասն` հաջորդիվ):
Այս ամենը թողնելով գրականագիտական ու գուցե քաղաքագիտական մտքի խորը ու հանգամանալից վերլուծությանը, փաստեմ, ընդամենը, իմ անձնական տպավորությունները` վեպի ռուսերեն տարբերակն ընթերցումից հետո....
Հայ որոշ գրողներ, որքան գիտեմ, շտապեցին պաշտպանել Այլիլսիին` նույնիսկ նամակ հղելովց թուրք մտավորականներին` իրենց եզբայրական ազգի ներկայացուցչին զորակցելու կոչով: Սա, քրիստոնեական, մարդկային ժեստ էր, բայց….անգրագետ ոը անփույթ …որովհետև ուղղորդված էր բնազդով, գթության «քույր» խաղալու կամ, եթե նույնիսկ, իրապես ազնիվ մղումներով, ապա այդ ամենն առ ոչինչ է դառնում, եթե վեպն ու դրա հեղինակն առանձին են` որպես աշխարհա-քաղաքական ու գեղարվեստական փաստեր: Իհարկե, երիցս դատապարտելի է ցանկացած բռնություն` առանց մասնագիտական ու ազգային խտրության, բայց պաշտպանել լուրը, ոչ թե փաստը, նոր ու, գուցե, ավելի վտանգավոր բռնությունների ալիք կարող է դառնալ, որովհետև պատմությունը լուր, «խաբար» չէ ու «խաբարբզիկություն» չի սիրում, պատմությունը լուրը փաստ չի սարքում, պատմությունը ստուգում է լուրի` փաստ լինելը կամ ոչ…
Ինչ վերաբերում է բուն` «Քարե երազներ» վեպին, որտեղ ժանրային, գեղարվեստի լայն ու ոչ մասնավոր ընկալման առումով, ի տարբերություն պատմության, որոշակիորեն կաշկանդված չէ և նույնիսկ խրախուսվում է պատումի` լուրի տարրեր կրելու գրական իրացումները, ադրբեջանցու սույն երկը չի օժտում ոչ գեղարվեստական, ոչ պատմա-վավերագրական և ոչ էլ հանրային որոշակի արժեքներով:
Վեպն սկսվում է մի ազերի դերասանի` համերկրացի բժշկին ուղղված սրտաճմլիկ պատմությամբ, որտեղ գրեթե մեկ շնչով պատմվում է տեղի հանրահայտ արտիստներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպը: Մասնավորապես, հիշյալ արվեստագետին, հայի հետ շփոթելով, մոլեռանդ ատելությամբ դաժանորեն ֆիզիկական բռնության են ենթարկում նրա հայրենակիցները, որոնք հայտնի իրադարձությունների հետևանքով Հայաստանից Ադրբեջան փախած ազերիներն են: Սա վեպի վտանգավոր ուղերձներից մեկն է, քանզի վեպի հիմնական ասելիքը կառուցվում է հենց այդ խորհրդանիշ-դիպվածի վրա` ծեծ, ֆիզիկական հալածանք, որը հենց հայ-ադրբեջանական նախապատերազմական փոխհարաբերությունների, քաղաքական, հանրային խմորումների, թերևս, ամենատիպական ձևառումն է: Ծեծ` ծեծի դիմաց, հաշվեհարդար:
Եվ այսպես հայրենակիցների ճիրաններից թատերական հայտնի գործչին փրկած, վեպի գլխավոր հերոս Նուվարշին Կարաբախլին բժշկին պատեթիկ, բայց միանգամայն սառը (քարե) տրամաբանության շերտեր ու ադրբեջանական մեծ երազի (տես` միֆ, տեսիլք, խաբկանք) ցոլացումներով հատկանշվող շաղակրատությամբ, որ ամենևին բնորոշ չէ փորձանքի առերեսված մարդուն, նրա վարքագծին ու «բլբուլ» կտրելուն, փորձում է վստահեցնել, որ նրան ծեծողները «էրազներն են» (նախկին հայաստանաբնակ ազերիները): Ի դեպ, հատկանշական է, որ Այլիսլիի գլխավոր հերոսը վեպի մի հատվածում խորհում է, մեջբերում եմ. «Դե, այսքանից հետո, ասա, որ լեզուն մարդու ամենաստոր թշնամին չէ…»
Թվում է, պարզ, մարդկային գթության բնընթաց պատմություն է, մինչդեռ հենց ամենասկզբից «ժողովրդական» գրողը, ինչպես ասում են փորձված աղվեսի պես, զույգ ոտքով է սայթաքում ու ընկնում թակարդը` իր իսկ ստեղծած կերպարների միջոցով, որոնք ակներև ռասիստական սիմվոլիկա են ապահովում: Իսկ որ դրանք վեպի հիմնական դրույթներն են, կարիք չկա տողատակերում փնտրել, որովհետև ստեղծագործությունն իրականում շատ մատչելի է գրված` առանց գաղտնակոդերի, առանց գրական այլաբանության, ինչը ևս հուշում է դրա նամակագրի բուն` քարե երազի ու նրա ակնկալվող հասցեատիրոջ մասին:
Նախ, Կարաբախլին ծեծի դրվագներում զարմանալի մանրամասնությամբ հիշում է իր ու այլոց գործողությունները, այնպես, կարծես թաղայինին է պատմում, ոչ թե բժշկին, որի համար, ըստ ամենայնի, մասնագիտորեն պարզ է հիվանդի դրությունը: Եվ ուրեմն նրա այս պատմությունը ոչ թե լուր տալն է, այլ փաստարկներ բերելը, վարկածավորելը….հասկացնելը, ոչ թե հասկացածը ներկայացնելը…Կարաբախլին վստահեցնում է, որ ինքը չկարողացավ ծեծվողին փրկել ֆիզիկական բռնությունից, չհասցրեց բացատրել վրեժխնդրությամբ կուրացած տղաներին, որ սա տեղի թիվ մեկ արտիստն է, հայ չէ, մերոնքական է…..
Վեպում հայտնվում է նաև մյուս պատկերը` կապված, իբր ադրբեջանական խաղաղ ու թատերական, ասել է թե` քաղաքակրթական միջավայրով ապրող քաղաքի ու դրա անդորրը խաթարող հայ կնոջ` Գրետա Սարկիսովնայի հետ:
Այս կինը նախ բնակարան է ստանում` ազերու բնակարանի հաշվին, հետո երախտամոռությամբ ու զոռբայությամբ հանրակացարանի իր հատվածը սարքում ստվերային անառակատուն, գիշերներն անհանգստացնելով հարևաններին ու բարոյազրկելով նրանց համակեցությունը: Այս հայ կնոջ միջոցով, որն ի վերջո, իրադարձությունների զարգացման կիզակետում «ինքնասպան է» լինում` պատշգամբից նետվելու միջոցով, շեշտվում է անշնորհակալության ադրբեջանական թեզը: Բայց այս պիտակում-կերպարակերտման վրա խարսխվում է մեկ այլ ազերաքարոզչական սևեռուն միտք, որ, չգիտես, ինչու բարոյախոսվում է մինչև այդ բարոյազուրկ ներկայացված կնոջ բերանով, ով ինքնասպանությունից առաջ թողնում է հետևյալ երկտողը, մեջբերում եմ. «Я ненавижу себя за преступления, которые учинили армяне. Я презираю свой народ и потому больше не хочу жить на свете. Карабах принадлежит Азербайджану. Да здравствует Азербайджан”.
Շնորհակալության զգացումը դրասանգվում է պատմական ճարտասանությամբ ու վայ-փաստական հրովարտակ հնչեցնելով. Մարազմատիկ է, բայց վաղուց այլևս տարակուսելի չէ` հարևանների ջրաղացի մշտնջենության առումով… Ով, մարդկային արդարություն, թող որ….կասեր Սիամանթոն…
Ավելին, Սարկիսովնան, որ ալեկոծել է ամբողջ ազերական համայնքի բնականոն կյանքը, հավակնում է լուրջ դերակատարում ունենալ նույն այդ միջավայրում և վերջինիս միջոցով ուղերձվում է ի լուր հակամարտության հայկական կողմի, թե «ուրիշի հողում ապրելու համար» պետք է շնորհակալ լինել ու «վարձահատույց»…Պետք է ասել, Սարկիսովնան այն «երջանիկներից էր», ով չկացնահարվեց իր «երախտամոռ» ու «այլասերված» լինելու համար, ինչպիսի ճակատագրի արժանացան ադրբեջանահայերից շատերը` սույն վեպի ժամանակային ծիրում: Ինչպիսին արժանացավ ոչ մեկի անդորրը չխաթարող հայ սպան` Հունգարիայում` քնած ժամանակ, երազ տեսնելիս…քար կառուցելիս…Սպանվեց քարե երազի հասցեատիրոջ ունեցած երազի քարով…
«Քարե երազների» հերոսը խոստովանում է, որ իրեն շարունակում է հետապնդել Գրետայի` արդեն մեռած ներկայությունը, որպես ամենամղձավանջային երազ: Մինչդեռ այս դրվագի նկարագրությամբ, ի դեմ հայ կնոջ, ակնարկվում-մատնացույց է արվում, թե ով է, այսպես կոչված, ազգամիջյան սադրողը, պատերազմ սանձազերծողն ու իբր իրական մարդասպանը: Մեռյալ կինը (ՀԱՅ) համառորեն փաթաթվում է Արտիստին (ազերի). ահա, այստեղից է, ըստ իս, սկսում վեպի հիմնական տարանջատումը քարի ու երազի միջև, հայի ու ազերու միջև: Քննյալ հատվածը մեջբերում եմ` առանց թարգմանության. «Грета Саркисовна, как маленький черепашонок, только что вылупившийся из яйца и торопящийся к воде, выползла из лужи собственной крови. Ее мертвое и в то же время живое, с ободранной кожей обнаженное тело было так уродливо и страшно, что, быть может, с самого сотворения мира никто и не видел столь жуткого зрелища. Грета Саркисовна ползла и ползла по земле, извиваясь, как змея. Однако это был не асфальтированный двор дома, где сейчас жил Нувариш. Это место напоминало голую землю в хырдаланском дворе Нувариша, и по той земле ползла Грета Саркисовна, стремясь, кажется, доползти до своей смерти. Но смерть эта, словно кем-то украденная и где-то издевательски спрятанная, никак не шла к ней. Иногда она, поднимая голову, бормотала: “Спасибо, сынок, огромное вам спасибо!” — и вновь в невыносимых болях и муках продолжала путь к своей смерти… И Нувариш вдруг осознал, что Грета Саркисовна ползет прямо в его сторону. Так, будто ее смерть во власти одного Нувариша.
И хотела Грета Саркисовна получить у него эту смерть, чтобы навсегда избавить свое ободранное тело от мук и страданий… Чем ближе подползала Грета Саркисовна, тем больше страх и ужас охватывали Нувариша. Артист пытался убежать от мертвой женщины, которая никак не могла умереть. Однако у него ничего не получалось — он не мог отодвинуться ни на пядь, все тело его словно было залито расплавленным свинцом…»:
/շարունակելի/



