Tert.am Life-ը գրում է.

Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ դերասանուհի Անատի Սաքանյանն ընտրյալ ունի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ժամանցի տարբեր վայրերում Անատին հաճախ ներկայանում է մի տղայի ուղեկցությամբ: Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ:

«Չեմ մեկնաբանում այս լուրերը: Ես իմ անձնականի մասին չեմ խոսում»,- ասաց Անատին: Մինչ այս եղել են դեպքեր, երբ նա հերքել է իր անձնական կյանքին վերաբերող խոսակցությունները, սակայն նա հերքել է դրանք: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է որոշել այլևս չխոսել անձնականի մասին: «Միշտ խոսել են իմ անձնականի մասին, սակայն ես երբեք չեմ սիրել խոսել այդ թեմայի շուրջ: Չեմ ուզում ծավալվել»,- նշեց նա:

Դերասանուհին այս փուլում նկարահանվում է միայն «Քարե դարդում», սակայն նշեց, որ հաջորդ տարի նորություններ են սպասվում: «Առաջարկներ կան, սակայն դեռ չեմ քննարկում դրանք, որովհետև մինչև «Քարե դարդի» երրորդ եթերաշրջանը չավարտվի, չեմ կարող հստակ որևէ բան ասել»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ  այս փուլում նկարահանումներին զուգահեռ աշխատում է իր մասնագիտությամբ՝  կոսմետոլոգ-վիզաժիստ է:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել