Image result for euԱրտահանման 27,8%-ը՝ ԵՄ-ին

Վերջերս ԱՎԾ-ն հրապարակել էր «Հայաստանը թվերով-2016» զեկույցը, որտեղ ամփոփվել էին Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում 2015 թվականին արձանագրած ցուցանիշները: Հետաքրքրական է հատկապես վիճակագրական ծառայության ցուցանիշները` կապված առևտրի շրջանառության հետ: Այսպիսով` նշված ժամանակահատվածում առևտրի շրջանառության 57,7%-ը իրականցվել է մանրածախ առևտրի միջոցով, 38,7%-ը` մեծածախ առևտրի, իսկ 3,6%-ը` ավտոմեքենաների առևտրի միջոցով: Իսկ մանրածախ առևտրի 73,7%-ը իրականացվել է խանութների միջոցով:

Ծառայությունների ծավալում ամենամեծ չափաբաժինը պատկանում է ֆինանսական և ապահովագրական գործունեությանը՝ 20,2%, ապա հաջորդում են՝ տեղեկատվությունը և կապի ծառայությունները՝ 19,1%, զվարճությունների և հանգստի ծառայությունները՝ 15,4% և տրանսպորտային ծառայությունները՝ 12,9%:

Մյուսը, որ կարելի է ուշադրություն հրավիրել, վերաբերվում է պետական բյուջեում հարկային եկամուտներին և տուրքերին: ՀՀ պետական բյուջեում հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 91 %-ը, իսկ պաշտոնական դրամաշնորհները՝ 2,5%-ը: Մնացած եկամուտները կազմել են 6,5%-ը:

Ինչ վերաբերվում է արտահանման ցուցնաիշներին, ապա պետք է մի հետաքրքիր դիտարկում անել: Ցուցանիշները խոսում են այն մասին, որ չնայած նախորդ տարում արտահանման կառուցվածքում ԵՄ-ն ավելի առաջատար դիրքեր է գրանցել, քան ԱՊՀ-ն, այնուամենայնիվ, ներմուծման կառուցվածքում ԱՊՀ-ից ավելի շատ ենք ներմուծում, քան Եվրամիության երկրներից: Եվ այսպես արտահանման կառուցվածքում Եվրամիության երկրների մասնաբաժինը կազմել է՝ 27,8%, դեպի ԱՊՀ երկրներ՝ 19,3%-ը, իսկ այլ երկրներ՝ 52,9%: Իսկ ներմուծման կառուցվածքում՝ ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է՝ 33,9%, ԵՄ-երկրներինը՝ 24,1%, իսկ այլ երկրներինը՝ 42%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել