Image result for Հանրապետական կուսակցության համագումարՀանրապետական կուսակցության համագումարից արդեն անցել է 5 օր, բայց երկրիս քաղաքական, փորձագիտական և լրատվական դաշտերը դեռ քննարկում, ծանր ու թեթև անում, քննադատում, տողատակեր փնտրում, վերլուծում ու կանխատեսումներ են անում:

Իհարկե, հասկանալի է երկրի թիվ մեկ քաղաքական ուժի համագումարի հանդեպ նման ուշադրությունը:

Բայց ուրիշ հարց եմ ուզում տալ: Իսկ ինչու՞ ոչ մի այլընտրանքային քաղաքական օրակարգ չկա, ինչու՞ ոչ մի այլ տեսլական երկրի զարգացման մասին չի առաջարկվում, ինչու՞ է ողջ դաշտը կրկին մնացել մեր հույսին: Մեր արածի և չարածի, մեր ասածի և լսածի, մեր ծրագրի և բանաձևի, անգամ մեր պատվիրակների հագ ու կապի հույսին:

Շարժվեք իրար, տղե՛րք, ընտրությունները մոտենում են: Տվեք մեր հասարակությանը ընտրության հնարավորություն, զարգացման այլ տեսլականներ, այլ երազանքներ, այլ մոդելներ, որպեսզի բոլորս միասին գնանք առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել