Անբացատրելի հուզմունք եմ զգում. Անուշիկ Ալավերդյանը՝ դեկտեմբերի 11-ին սպասվող մենահամերգի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը երկարատեւ դադարից հետո կրկին վերադառնում է աշխատանքային ակտիվ գործունեության, իսկ վերադարձի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին` այդ օրը երգչուհին երեւանյան ակումբներից մեկում մենահամերգով հանդես կգա.

«Մայարանլուց հետո ասպարեզ վերադառնալուս մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին, դա կլինի սկիզբ սպասվող բոլոր համերգների համար: Այդուհետ կշարունակեմ աշխատել նույն տեմպով, ինչպես աշխատում էի դադար տալուց առաջ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անուշիկն ու շարունակեց.

«Մինչ մայրանալը, ես շատ խիտ գրաֆիկով էի աշխտում, ուստի դադարն ինձ համար իսկապես երկար էր` ուղիղ մեկ ու կես տարի: Այս համերգն ինձ համար շատ սպասված էր: Հիմա անբացատրելի հուզմունք եմ զգում, կարծես պետք է առաջին անգամ երգեմ, բայց համոզված եմ` իմ ջերմ հանդիսատեսի շնորհիվ այդ օրը հուզմունք չի լինի»:

Անուշիկ Ալավերդյանի մենահամերգի երգացանկում կհնչեն ինչպես նոր, այնպես էլ հին ու սիրված երգեր.

«Նրանք, ովքեր միշտ ներկա էին գտնվում իմ համերգներին, շատ լավ գիտեն նաեւ իմ երգացանկը: Բնականաբար, կլինեն նոր երգեր, բայց կան նաեւ այնպիսի երգեր, որոնք այնքան իմն են, որ չեմ կարող պարզապես հրաժարվել ու կրկին չերգել դրանք: Այնպես որ, կլինեն բլյուզ ու ֆանկ ոճերում լսված ու չլսված կատարումներ»,- հավելեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել