Panorama.am-ը գրում է.

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19 քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: 

Այդ նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես  բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել