2017 թվականի ընթացքում Հայաստանը Ռուսաստանից գազ կգնի 150 ԱՄՆ դոլարովAysor.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջպետական արձանագրության համապատասխան փոփոխությունների նախագիծը:

Ըստ այդմ, բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ հազար խորանարդ մետրի համար:

2016-ի ապրիլին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները Երևանում հայտարարեցին, որ գազի գինը ՀՀ համար սահմանվում է 150 դոլար մեկ խմ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել