Image result for մարմնավաճառությանՀՀ մարմնավաճառության շուկան տարեկան գեներացնում է մոտ 100 միլիոն դոլարի հասույթ: Թիվը հաշվարկել եմ` համադրելով այլ երկրներում սև և սպիտակ շրջանառության, միջին եկամուտի և պահանջարկի վիճակագրությունները: Այսօրվա հարկման ցուցանիշներով այս շուկան կարող է մոտ 22 միլիոն դոլարի մուտք ապահովել պետբյուջե: Հավելյալ ակցիզով կարելի է ևս մոտ 10 միլիոն հավաքել:

Ստացված գումարը կհերիքեր ամբողջ սոցիալական ծախսերը` պետպատվերը, թոշակները, նպաստները, աշխատավարձերը ավելացնել մոտ 5%-ով կամ բանակի պաշտոնական բյուջեն ավելացնել 7%-ով կամ զարգացնել արդյունաբերության ամբողջ ճյուղեր կամ մեկ հնգամյակում գրեթե կրկնապատկել արտահանման ծավալները՝ դարձնելով Հայաստանը ամենաարագ զարգացող երկրներից մեկը:

Եթե տնտեսական հաշվարկները ձեզ չեն հետաքրքրում, ի նկատի ունեցեք, որ սեռական վարակները երկրի ապագա սերունդների առողջության վրա ազդում են անկախ նրանից, թե կոնկրետ դուք ինչքան «մաքուր» եք: Այս ոլորտում առողջապահական վերահսկողության շնորհիվ հա՛մ պետպատվերից ահագին փող կխնայվի, հա՛մ էլ ազգաբնակչության իմունիտետն ու գենետիկան ահագին կդզվի:

Եթե ձեզ ո՛չ տնտեսությունն է հետաքրքրում, ո՛չ էլ առողջապահությունը, ուրեմն՝ հաշվի առեք, որ մարմնավաճառության հանդեպ վերաբերմունքը ուղղակիորեն կապված է հանրության մեջ կեղծարարության արմատացման հետ: Հասարակությունը, որքան չտենալու է տալիս ակնհայտ իրողությունները, այդքան ավելի կեղծավոր, ստոր և նենգ է դառնում տվյալ սոցիումի քաղաքակրթության մնացած դրսևորումները՝ լինի դա մշակույթ, քաղաքականություն, թե ընտանեկան հարաբերություններ:

Եթե մշակույթն էլ ձեզ չի հետաքրքրում, ապա մտածեք այն մասին, որ կավատությունը և դրա «անվտանգությունը» կազմակերպված հանցավոր խմբերի եկամուտների հիմնական աղբյուրներից են, ու եթե դեմ եք նրանց ձեռքից այս եկամուտի աղբյուրը խլելուն, ուրեմն՝ շատ ավելի հանդուրժող պիտի լինեք այսօրվա հայաստանյան իրականության հանդեպ՝ իր բոլոր դրսևորումներով:

Չկա աշխարհում մի երկիր, որը կարողացել է մարմնավաճառության դեմ պայքարել: Երկրները բաժանվում են երկու խմբի՝ մարմնավաճառությունը օրինականացնողների և չտենալու տվողների: «Չտեսնողները» սերունդներով «վայելում» են սեփական կարճատեսության պտուղները: Մեզ մոտ անվճար սեքսը շատ ավելի անհասանելի է և թանկ, քան, օրինակ, Բելգիայում, այդ իսկ պատճառով մեզանից շատ ավելի մեծ ջանք է պահանջվում ամեն քայլափոխի հանդիպող իրականությունը չտենալու համար:

Հ.Գ. Մարմնավաճառները Հայաստանի այն փոքրաթիվ մասնագետներից են, որ իրոք իրենց քրտինքով են փող աշխատում, ո՛չ քանակի մեջ կարան խաբեն, ո՛չ էլ որակի: Սակայն, վերոհիշյալ կեղծավորության մշակույթի առկայությունը երաշխավորում է, որ օրինական, ասել է թե, բացահայտ աշխատելող հայ ազգի աշխատուժին, միանգամից կփոխարինեն շիկահեր «գաստարբայտերները»: Մերոնք չեն սիրում բացահայտ ասել այն, ինչը բոլորը գիտեն, ստիպված կդադարեն զբաղվելը, եթե պարտադրես, որ դռան վրա իր՝ անհատ ձեռներեցի գրանցման վկայականը կախի: Նենց, որ հանգիստ եղեք հայու գենի համար: Ոչ մեկ չի իմանա, որ հայերի մեջ էլ կան... փոխարենը քուչեքում ահագին կյաժ երեխա կավելանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել