Լավրով. ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գիտակցաբար շարունակում են սաստկացնել լարվածությունը.ԱՄՆ-ի և  ՆԱՏՕ-ի գործողություններն, այսպես կոչված, «արևելյան թևում» կայուն տպավորություն են ստեղծում, որ ԱՄՆ-ը և դաշինքը գիտակցաբար շարունակում են բարձրացնել լարվածության աստիճանը: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իտալական Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այսօր մենք տեսնում ենք «սառը պատերազմի» ավարտի պահից ի վեր ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աննախադեպ կուտակում, ռազմական ներկայության և ենթակառուցվածքի ուժեղացում դաշինքի, այսպես կոչված, «արևելյան թևում»՝ մեր երկրի վրա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը:

«Ռուսաստաանի սահմանների մոտ անցկացվում են դաշինքի երկրների մարտական վարժանքներ, որոնք հաճախ կրում են բացահայտ սադրիչ բնույթ,- ընդգծել է Լավրովը:- Ստեղծվում է կայուն տպավորություն, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գիտակցաբար շարունակում են բարձրացնել լարվածության աստիճանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել