Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է հասկանում ժողովրդավարություն գոչելով: Ժողովրդավարություն ասելով ես հասկանում եմ, երբ համեստ, գիտակ, ուսումնատենչ, տարբեր լեզուներ տիրապետող, մեծերի հանդեպ սեր ու հարգանք տածող երիտասարդի խոսքին համարժեք է գնահատվում գրչին ու գրին խորթ, «քուչայական базар» - ներում եփված ու թրծված, մեծերի հանդեպ հարգանքն ու պատկառանքն իսկ կորցրած ջահելի խոսքը: Երբ հայրենի պատմությունն ու մշակույթը ճանաչող, նախնյաց ժառանգությունը սրբորեն պահպանող ու պաշտպանող ազգայնական հայ մարդու խոսքին կարող է համարժեք գնահատական դառնալ օտարածին բարքեր շնչող ու արտաշնչող, ազգային արժանապատվություն չճանաչող, հնամենի տաշած ու հղկված քարերը որպես խրախճանքի սեղան օգտագործող հայի տականքի խոսքը: Ժողովրդավարությունը այն է, երբ ընտանիքին նվիրված, սիրված, անվախ զինվորներ ու հպարտ աղջիկներ դաստիարակող մոր խոսքին համարժեք կարող է գնահատվել փողոցի սեփականությունը դարձած, պարսիկի ու թուրքի մշտական «матрас» հանդիսացող անառակի խոսքը:
Երբ բազմաշնորհ վարպետի, գիտությունների դոկտոր պրոֆեսորի, մանկավարժի կամ ընդհանրապես՝ լավ մարդ հանդիսացող մեծապատիվի խոսքին համարժեք է գնահատվում կյանքի 2/3-ը բանտում անցկացրած, մարդկանց սպանելը որպես արհեստ ընդունող հանցագործ-մանկապղծի խոսքը: Ահա սա՛ է այդ գրողը տարած ժողովրդավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել