«Խնդիրը հենց այն է, որ ադրբեջանական կողմը բանակցություններին երբեք դրական ոգի չի հաղորդում, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այդ հնարավոր հանդիպումից ակնկալիքներ կլինեն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը լինի կառուցողական: «Դա կայանում է նրանում, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Դա հող կստեղծի՝ բանակցություններում առաջընթացի համար»,֊ հավելեց Շավարշ Քոչարյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ.հայկական կողմը երբեք չի խուսափում հանդիպումներից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել