«Խեղճ Օսկանյանն իր «Համախմբումով» տեսադաշտում հայտնված յուրաքանչյուրին առաջարկում է համախմբվել իր հետ, բայց բոլորից մերժում ստանում: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» նույնպես հայտարարեցին, թե բացառում են «Մարտի 1»-ի կազմակերպիչներից մեկի հետ համագործակցությունը:
Ինքը՝ Օսկանյանը, դա բնորոշում է որպես կանխահայտ սուտ մեղադրանք: Սակայն կանխահայտ սուտը փիլիսոփայական մատերիա է: «Նման բան չի կարող պատահել, քանի որ չի կարող պատահել երբե՛ք»:
Լինելով գործնական մեծ խելքի տեր մարդ (ինչպես պարզվեց այնուհետ՝ ավելի շուտ այնուամենայնիվ գործնական, քան մեծ), Օսկանյանը հասկանում է. ընտրություններին միայնակ կարող է գնալ սոսկ մարդը, որը որակյալ հոգեբույժի շտապ օգնության կարիք ունի: Ի՞նչ անել: Ինչպե՞ս ստիպել, որ սիրեն քեզ: Եվ այս խնդիրը կանգնած է ոչ միայն «Համախմբման» առաջնորդի, այլև մյուս բոլոր դաշինքաշինարարների առջև»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։