«Ժողովրդական» կուսակցությունը կմասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն դաշինքով: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ դեռ որոշված չէ՝ քաղաքական որ ուժերի հետ դաշինք կկազմի «Ժողովրդական» կուսակցությունը, դեռ բանակցություններ էլ չկան:

 

 «Ժողովրդական» կուսակցությունը դաշինք կկազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք, Տիգրան Կարապետյանի բնորոշմամբ, չեն հավատում իշխանությանը. «Իշխանությունները այս ժամանակահատվածում ապացուցեցին, որ իրենց հավատալ չի կարելի: Գործն ու խոսքը տարբեր են»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել