Related imageՄի անասունի կողմից կնոջը ծեծելու հարցը մեռան քննարկելով, մեկնաբանելով, պարսավելով, հայհոյելով: Հասան մարդու իրավունքներին, կին-ամուսին հարաբերություններին, գենդերային խնդիրներին:
Գիտե՞ք ինչն է զարմանալի ու տարօրինակ, որ ոչ մեկը չքննարկեց՝ թեկուզ թեթևակի, ականատես քաղաքացիների պահվածքը, հասարակության խնդիրներն այդ ուղղությամբ: Ոչ մեկին չվրդովվեցրեց այդ դեպքին ականատես «տղամարդկանց հայեցի կեցվածքը»…
Երևի այդ «տղամարդկանցից» շատերն էլ նայել են և հորթային հրճվանքով, ապուշ կատակներով հապշտապ նկարել: Ինչպես միշտ…
Հիվանդ են հասարակությունը, հասարակության բջիջը՝ ընտանիքը, կրթող-դաստիարակողները, շրջապատը, մենք բոլորս…
Հավայի խոսացողները, ստեղնաշարային ամենագետ գիտունիկներն ու հիմար, անմակարդակ ծաղրածուներն են շատացել, իրենց ապուշ կատակներով ու հիմարություններով: Ու ամենացավոտը՝ անտարբեր, անհաղորդ, անզգա, ամորֆ զանգվածը…
Իսկ դուք Ջունգլ, մունգլ…
Ջունգլից ահավոր են հենց այդ ամենն անտարբեր դիտող և ոչինչ չանող ջունգլմունգլները…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել