«Թեև տևական ժամանակ է մամուլը քննարկում է ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մասին, սակայն, «ժամանակ»-ի տեղեկություններով՝ մինչ օրս չի հաջողվել հավաքել 7000 մարդու: Գազալցակայանների, գերատեսչությունների աշխատակիցներից միայն 2,5 հազար դիմում է հնարավոր եղել հավաքել:

Հրապարակված թիվը լրացնելու համար հիմա էլ գազալցակայանների աշխատակիցներից անցել են ՀէՑ-ին, որի աշխատակիցներին ևս հրահանգվել է ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում գրել: Կարեն Կարապետյանը դիմել է Սամվել Կարապետյանին, որպեսզի ղեկավար կազմի կողմից ճնշման արդյունքում ստիպեն աշխատակիցներին ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրեն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել