Նավթի համաշխարհային գներն աճում են։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը հոկտեմբերի 24-ից ի վեր առաջին անգամ հասել է 52 դոլարի նշագծին։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։

Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 9,23%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը թանկացել է 9,11%-ով՝ հասնելով 49.35 դոլարի։

Նավթի համաշխարհային գների կտրուկ աճի պատճառը նավթի արդյունահանման կարճատման վերաբերյալ ՕՊԵԿ-ի համաձայնագիրն է։ Աճի տեմպերը խոշորագույնն է դարձել վերջին 9 ամիսներին՝ գրում է The Wall Street Journal-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել