Երեխաները կյանքի ծաղիկներն են: Եթե ինքներդ ծնող եք, ուրեմն՝ երևի թե ամենաերջանիկ մարդն եք Ձեզ համարում աշխարհում: Շատ շուտով Ձեր փոքրիկը խոսել կսովորի և հազարավոր «ինչու՞» հարցեր կտա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պատշաճ կերպով պատրաստվել դրան:
Ցանկանում ենք օգնել Ձեզ պատասխանել 10 ամենատարածված մանկական հարցերին:

Երբ օրգանիզմ միկրոբներ են ընկնում, այն սկսում է պայքարել դրանց դեմ: Հատուկ պաշտպանական մեխանիզմներ են սկսում գործել: Եվ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը դրանցից մեկն է, որը սպանում է միկրոբներին և չի թողնում, որ նորերն առաջանան:

Կրակի վառվելու համար թթվածին է անհրաժեշտ, որը, ինչպես գիտենք, մտնում է օդի բաղադրության մեջ: Ջուրը չի թողնում, որ թթվածինը հասնի կրակին, և վերջինս հանգչում է:

Ամեն ինչ պայմանավորված է Երկրի՝ Արեգակի շուրջ պտույտով: Լինում են պահեր, երբ Երկիրը շատ հեռու է գտնվում Արեգակից. այդ ժամանակ մեր մոլորակում ձմեռ է լինում: Իսկ երբ այն մոտենում է Արեգակին, գալիս է ամառային շրջանը:

Շատերը կարծում են, որ մարդիկ հորանջում են, քանի որ ցանկանում են քնել: Դա այնքան էլ ճիշտ չէ: Իրականում մեր օրգանիմի յուրաքանչյուր օրգան թթվածնի կարիք ունի: Ուղեղն էլ բացառություն չէ: Երբ հորանջում ենք, ուղեղ թթվածին է մատակարարվում:

Հանգստի ժամանակ արյունն անոթներով հանդարտ կերպով է հոսում: Երբ մենք սկսում ենք վազել, արյունը օրգանիզմում ավելի արագ է սկսում շրջանառություն կատարել: Լյարդը և փայծաղը լցվում են արյունով և սկսում են ճնշում գործադրել ցավի ընկալիչների վրա: Հենց սա էլ իր հերթին ցավ է առաջացնում:

Տերևի բաղադրության մեջ երեք նյութեր կան՝ քլորոֆիլ, քսանտոֆիլ և կարոտին, որոնք համապատասխանաբար ներկում են տերևները կանաչ, դեղին և կարմիր երանգներով: Քանի դեռ փողոցներում տաք է, տերևներ մեջ ավելի շատ քլորոֆիլ կա, սակայն երբ ցրտում է, քլորոֆիլը սկսում է քայքայվել և տերևները ավելի դեղնավուն-կարմրավուն երանգներ են ստանում:

Օդի մեջ կան մեծ քանակությամբ մասնիկներ, որոնք անդրադարձնում են լույսը: Իսկ լույսը կազմված է յոթ գույնից՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն և մանուշակագույն: Այո՛, սրանք ծիածանի գույներն են: Եվ կապույտ գույնը ամենից շատն է ցրվում օդի մասնիկներում:

Երբ կատուն ընկնում է, նա շատ արագ կարգավորվում է և հարմար դիրք ընդունում վայրէջք կատարելու համար: Ինչքան շատ ժամանակ ունենա կատուն համակարգվելու համար, այնքան ավելի լավ նրա համար: Այդ իսկ պատճառով էլ այս կենդանիները երբեմն լուրջ տրավմաներ են ստանում փոքր բարձրությունից ընկնելիս և գրեթե վնասվածք չեն ստանում, երբ բարձրահարկ շենքի տանիքից են ցած ընկնում:

Խնձորը կտրելուց կամ կծելուց հետո նրա մեջ պարունակվող օրգանական նյութերը սկսում են օքսիդանալ՝ փոխազդել օդում գտնվող թթվածնի հետ: Այս պրոցեսի հետևանքով էլ խնձորը փոխում է գույնը:

Կատուների աչքերի վերին հատվածում հատուկ շերտ կա՝ տապետումը: Այն աշխատում է փոքրիկ հայելու սկզբունքով՝ անդրադարձնում է անգամ ամենաթույլ լույսը: Տապետումի շնորհիվ կատուները խավարում հրաշալի են տեսնում:



