Հայկական շահերի հաշվին 1920թ. ռուս-ադրբեջանական մերձեցումներից:
Օրջոնիկիձեյի, Կիրովի, Մեխոնոշինի և Լեվանդովսկու հեռագիրը ՀՀ կառավարությանը
Հայաստանի և մեր բարեկամ Ադրբեջանի սահմաններում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը: Ռուսական կառավարությունը իր սրբազան պարտքն է համարում օգնության հասնել իրեն դիմած Սովետական Ադրբեջանի իշխանությանը երկրում վերջնական իշխանություն հաստատելու հարցում: Դաշնակների և Մուսավաթականների կողմից ազգային ատելության սերմանման միջոցով բախումները ձեռնտու են միայն ժողովուրդների հաղթողներին և աշխատավոր դասակարգի շահագործողներին: Երկրների միջև բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն աշխատավորների կամքով և ժողովուրդների ինքնորոշմամբ: Սովետական Ադրբեջանը չի կարող աջակցել, որևէ շովինիստական կամ ազգայնական գործողությունների: Սովետական Ադրբեջանում միջցեղային ատելությունը տեղ չունի: Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կողմից առաջարկում եմ հայկական կողմին դուրս բերել զորքերը Սովետական Ադրբեջանի տարածքից: Դա պետք է տեղի ունենա 24 ժամվա ընթացքում: Այս իրականացման չիրականացումը կդիտիվի որպես մարտահրավեր Ռուսական պետությանը: Այդ դեպքում առաջարկը կիրականացվի կարմիր բանակի կողմից, իսկ բոլոր հետևանքների պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի վրա:
Հ.Գ. Արդեն 1920թ. մայիս-հուլիսին ռուսական կարմիր բանակայինները ներխուժեցին Ղարաբաղ, Զանգեզուր Նախիջևան: Հետագայում 1921թ. հուլիսին ռուսները Ղարաբաղը նվիրաբերեցին Ադրբեջանին: