Մոսուլի գրեթե կես միլիոն բնակիչ մնացել է առանց խմելաջրիAysor.am-ը գրում է.

Իրաքի Մոսուլ քաղաքում շուրջ 500 հազար բնակիչներ աղետալի վիճակում են հայտնվել խմելաջրի անբավարարության պատճառով, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով  Իրաքում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Լիզ Գրանդին:

«Գործնականում կես միլիոն խաղաղ բնակիչներ, որոնք առանց այդ էլ սննդի շարունակական պակաս են զգում, այժմ զրկված են խմելաջրից: Երեխաների, կանանց ու ընտանիքների վրա դրա ազդեցությունն աղետալի կլինի», - ասել Է նա լրագրողներին:

2014 թվականին Մոսուլը գրաված «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել