Չէ, աչքիս էպոսագետ ապոր քյալլեն մի այլ կարգի քոր ա գալիս։ Սաղ պարերը պարել էինք, սաղի հեղինակավոր ու ոչ այնքան հեղինակավոր կարծիքներն ու կանխատեսումները լսել էինք, հիմա էլ քիլլեր-ռեմոնտչիկների բրիգադիրն ա դրած ամպագոռգոռ հայտարարություններ անում։
Քանաքեռա Ծուռը ասուլիս ա հրավիրել ու հայտարարել ա, որ չի ճանաչում Սերժ Սարգսյանի հաղթանակը և համարում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս քառասուն օրվա մեջ ստիպել, որ Սերժը հրաժարվի նախագահական երդում տալուց, ու նոր ընտրություններ նշանակվեն։
Դե էն, որ պղտոր ջրում ձկնեղենից բացի տիղմ ու այլ զիբիլ ա լողում, նորություն չի, այ բայց որ էդ տիղմն ու զիբիլն են իրենց դնում պղտոր ջրում ձուկ բռնողի տեղ, դա է նոնսենս։ Իսկ էպոսագետը ոնց որ թե լրջով տրամադրվել ա տենց էլ անել ու ողջ թափով լծվել ա հետընտրական թոհուբոհն ավելի քաոտիկ դարձնելուն։ Մարդու տղեն ասում ա, որ վաղը միանալու ա ՀԱԿ-ի հավաքին՝ Միասնիկյանի արձանի մոտ, իսկ մարդու էս տղու տղեն իր հերթին մասնակցում է դասադուլին։
Հիմա դրած մտածում եմ, թե ե՞րբ սենց մանրացանք, որ անգամ քաղաքական ծաղրածուների դերակատարությունը նման ոչուփուչերը ստանձնեցին։
Կից նյութն`այստեղ