Ladynews.am-ը գրում է.
Գեղեցիկ խոպոպները, չնայած տարածված մոլորության, ոչ բոլորին են սազում: Ըստ ոճաբանների, գոյություն ունեն 4 խմբի կանայք, ովքեր ավելի լավ է կրեն կարճ սանրվածք: Ահա նրանք.
50-ից բարձր
Ժամանակի ընթացքում մազերի որակը վատանում է, և այդ տարիքում երկար մազերը ոչ բոլորին են գեղեցկացնում: 50-անց կանանց երկար մազերն ավելի են մեծացնում և նրանց կերպարը ոչ կոկիկ դարձնում ու ոչ նրբագեղ:
Եթե ցանկանում եք երկար մազեր այդ տարիքում, ուրեմն պետք է կապել մազերը: Սակայն միևնույն է՝ լավագույն տարբերակը կլինի կտրել կառե կամ բոբ՝ բարձր ծոծրակով:
Դուք որոշել եք վերադառնալ «զրոյականի»
Հետևից երկար, իսկ դիմացից կարճ մազերը նորաձև էին մոտավորապես տասը տարի առաջ: Սակայն չնայած դրան շատերը փորձում են այդպես անել: Ոչ մի դեպքում նման սանրվածք ունենալ պետք չէ: Դա խախտում է դեմքի նույնիսկ ամենաներդաշնակ գծերը:
Ընտրեք մեկը՝ կամ երկարացրեք հավասարաչափ կամ «ճղրտած» կառե կտրեք:
Դուք ցածրահասակ եք
Ցավալի է, բայց փաստ է. եթե բարձրահասակ կանանց երկար մազերն ավելի սլացիք են դարձնում, ապա ցածրահասակներին (մինչև 165 սմ) հակառակը, ավելի փոքրացնում:
Եթե կտրականապես չեք ցանկանում կարճ սանրվածք, ապա գոնե պահեք երկարությունը մինչև ուսեր կամ փոքր-ինչ ավելի: Այս կերպ ձեր կառուցվածքի համամասնությունները չեն խախտվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ