Lurer.com-ը գրում է.
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է Skysports.com-ը։
Քվերակությանը մասնակցել են ավելի քան 40 000 երկրպագու, որոնցից 18 756 հոգին քվերակել է լոնդոնյան թիմի ֆուտբոլիստի օգտին։
Երկրորդ տեղում «Սոունսիի» ֆուտբոլիստ Գելֆի Սիգուրդսոնն է (7 791 ձայն), երրորդ տեղում՝ «Ուոտֆորդի» ֆուտբոլիստ Նորդին Ամրաբատն է։
Նոյեմբերին Մոզեսը երեք խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=240249&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել