Panorama.am-ը գրում է.
«Հայաստանը ձﬔռային զբոսաշրջության զարգացման համար ունի նախադրյալներ ու բարենպաստ պայմաններ»,-այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարﬕնե Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ ձﬔռային տուրիզﬕ զարգացումը կարևոր է համայնքների ակտիվացման ու զբոսաշրջային սեզոնի երկարաձգման տեսանկյունից. «Մեր երկիրը դահուկային զբոսանքների համար ունի բավական բարենպաստ պայմաններ: Դահուկային քայլարշաﬖերի համար լուրջ ենթակառուցվածքներ անհրաժեշտ չեն, բավարար է արահետներ գծելը: Հարմար տարածքներ են Հայաստանի բոլոր լեռնային վայրերը` Արագածը, Հատիսը, Արայի լեռը և այլն: Մենք մասնավոր հատվածի հետ համատեղ լուրջ աշխատանքներ ենք նախատեսել ձﬔռային տուրիզﬕ հնարավորություններով ﬕջազգային շուկայում լավ դիրքեր գրավելու համար»:
«Շիրակ Տուրս» ընկերության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն էլ անդրադարձավ Շիրակի մարզում ձմեռային տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



