Խնդիրը լուծելու համար հարկավոր է ամեն վանդակին մեկ փոփոխական նշանակել։ Մենք արել են հետևյալ եղանակով՝

Հետո պետք է կազմել համապատասխան հավասարումները.
a + b = 8
a + c = 13
b + d = 8
c - d = 6
Սա անելուց հետո, պետք է առաջին երկու հավասարումներից ստանալ մեկ՝ ընդհանուր հավասարում, որը կարող ենք անել b -ն a -ով արտահայտելով՝
a = 8 - b
8 - b + c = 13
c - b = 5
Վերջին երկու հավասարումներից էլ անում ենք նույնը. այս անգամ պարզապես գումարում ենք իրար երկու հավասարումների երկու կողմերը և ստանում հետևյալը՝ b + c = 14: Դրանից հետո մնում է ընդհամենը օգտագործել այդ երկու հավասարումները՝ c -ի արժեքը պարզելու համար՝
c + b = 14
c - b = 5
c + b + c - b = 14 + 5
2c = 19
c = 9.5
Իմանալով c -ի արժեքը, մենք հաջորդաբար պարզում ենք, որ b = 4.5, a = 3.5 և d = 3.5: Արդյունքում ստացվում է հետևյալը՝




