Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր մեկնել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն:
Մինչ այդ Սաակաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կարևորել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի իրագործումը՝ հույս հայտնելով, որ երկաթուղու կառուցումը կավարտվի այս տարեվերջին. «Դա պատմական հնարավորություն է երկու երկրների համար, մենք մուտք ենք գործում Եվրոպական մայրցամաք:
Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ այդ նախագծի իրագործման հանդեպ յուրաքանչյուր խոչընդոտման փորձ հակասում է մեր ազգային շահերին: Դա կարող է աղետ դառնալ: Վրաստանի տնտեսական անվտանգությունն ապահովում է Ադրբեջանը»:
168 ժամ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել